Վրաստանի Չաքվի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Գալոյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ են տոնել:

Աննա Հայրապետյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են: