Կոսովոյում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի են ունեցել 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի են խաղացել:
Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը հաղթանակ են տարել: