Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց Մ53 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Գովելյանը պոկում վարժությունում գրանցեց 82 կգ արդյունք, հրում վարժությունում' 95կգ և զբաղեցրեց 6-րդ տեղը:

Տղամարդկանց պայքարում 69 կգ քաշայինների պայքարում Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 4-րդ տեղը՝ գրանցելով երկամարտի 312 կգ (137+175) արդյունքը:

Ռոստամ Կարապետյանը երկամարտում գրանցեց 308 կգ (138+170) և զբաղեցրեց վեցերորդ տեղը: