Նորվեգիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս եկավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը, ով B խմբում զբաղեցրեց առաջին տեղը:
Մեր մարզուհին հրում վարժությունում գրանցեց 78 կգ արդյունք, պոկում վարժությունում՝ 96 կգ: Ընդհանուր 174կգ արդյունքով Գովելյանը դարձավ լավագույնը:
Երկրորդ տեղում Իտալիայի ներկայացուցիչն է: