Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 85կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Աղասի Աղասյանը:
Հայ ծանրորդը երկամարտի 345 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Հոլանդիան ներկայացնող Կարեն Թովմասյանը 342 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը: