Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան 77 կգ քաշայիններ Տիգրան Մարտիորսյանը և Առաքել Միրզոյանը:
Մարտիրոսյանը երկամարտի 342 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 157 կգ և արժանացավ փոքր ոսկու:
Ռուսաստանը նեկայացնող Ռազմիկ Հունանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:
Նշենք, որ Առաքել Միրզոյանը զբաղեցրեց 10-րդ տեղը: