Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս եկան կանանց 75+ քաշային կարգում հանդես եկող կանայք:
Հայաստանը ներկայացնում էր Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հրում վարժությունում Խուրշուդյանը բարձրացրեց 142կգ և գրավեց երրորդ տեղը՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի:
Երկամարտի արդյունքում Հռիփսիմեն գրավեց 4-րդ տեղը: