Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց երկամարտի ոսկե մեդալը 87 կգ քաշայի կարգում՝ հավաքելով 232 կգ (106+126):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր՝ 230 կգ (107+123)։

Երկամարտում երկրորդ տեղը գրավեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Անամջան Ռուստամովան՝ 231 կգ (105+126)։

Այս մրցաշարը վարկանիշային է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան Վարազդատ Լալայանը և ՍիմոնՄարտիրոսյանը