Հուլիսի 5-7-ը Սոչի քաղաքում՝ սևծովյան ամենամեծ հանգստյան գոտիներից մեկում, տեղի ունեցավ Սևծովյան գինեգործության 6-րդ ֆորումը։ Ֆորումի հիմնական նպատակը գործնական համագործակցության մեխանիզմների ստեղծումն է, ինչպես նաև գործընկեր երկրների շուկաներում սեփական արտադրանքի խթանումը։
Իրենց արտադրանքները ներկայացրել են մի շարք երկրներ' ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան, Խորվաթիան և Թուրքիան: Արտադրանքներն արժանացել են տարբեր մրցանակների՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների: Ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացնում էր կոնյակագործ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Լույս ինվեստմենթս» ընկերությունը (Luys Investments LLC), որն ամենաշատ մրցանակներն է ստացել: Ընկերության տեսականին միակն էր, որն արժանացել է մի շարք ոսկե մեդալների:
Նկատենք, որ «Լույս ինվեստմենթս» ընկերությունն առաջին անգամ էր մասնակցում ֆորումին, որի ներկայացրած կոնյակներն արժանացել են ամենաբարձր մրցանակներին: Ընկերությունը ֆորումին մասնակցել է 8 տեսակի կոնյակով, որոնցից 6-ն արժանացել են ոսկե մեդալի: Ամենաշատը ոսկե մեդալ մրցանակի արժանացել է հենց «Լույս ինվեստմենթս» ընկերության արտադրանքը: Ընկերության ներկայացրած 8 տեսականուց հաղթել են 4, 6, 10, 12, 15 և 25 տարեկան կոնյակները: Ամենամեծ գնահատանքին արժանացել է 25 տարեկան կոնյակը, որն իր թե՛ համով, թե՛ տեսքով առաջատարն էր:
Ընկերության գլխավոր տեխնոլոգն է հանդիսանում Խորհրդային Միության և Հայաստանի վաստակավոր կոնյակագործ Ռոբերտ Ազարյանը, որի շնորհիվ էլ ընկերությանը հաջողվում է ստանալ գերազանց համ ու արտադրանք:
Նշենք, որ Ֆորումի կազմակերպիչների թվում էին ՝ Кизляр, Alma Valley, Cricova, Novak Winery/Tartcomvin, Tomai Vinex, Вина и воды Абхазии, Винодельня Иронсан, Массандра, Новый Свет iMVino, POZIS, Spiegelau ընկերությունները։