Մոնղոլիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի մարզիկներից 97 կգ քաշային Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը նվաճեց ոսկե մեդալ:
Առաջին տեղի համար պայքարում մարզիկը 4-3 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրագիմովին:
Հիշեցնենք, որ մեր մարզիկը 1/8 եզրափակչում հաղթել էր շվեյցարացի մարզիկին (11-0), քառորդ եզրափակչում Ռումինիայի ներկայացուցչին (11-0 ), իսկ կիսաեզրափակչում մոլդովացի մարզիկին (7-0 )' նվաճելով օլիմպիական ուղեգիր: