armnoc.am Վանաձորում մեկնարկել է Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը:

Առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ) դարձան մրցաշարի ոսկե մեդալակիրներ: Բարսեղյանը եզրափակչում առավելության հասավ ռուս Հասան Բադրուդինովի նկատմամբ, իսկ Կետոևը' իրանցի Ամիր Մուհամադու: 57 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած Գառնիկ Մնացականյանը դարձավ բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը նույնպես դարձավ մրցաշարի երրորդ մրցանակակիր:

65 կգ քաշայինների պայքարում լավագույնը ռուս Ալան Գոգաևն էր, 74 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր դարձավ Կախաբեր Խումբեշտին (Ռուսաստան):

Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 61 կգ, 70 կգ, 84 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: