Երկար պայքարից հետո Վեդու համայնքապետի ԺՊ-ի պաշտոնը ստացած Գարիկ Սարգսյանն իրական տեռոր է սկսել՝ այստեղ սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Սարգսյանը փաստացի անում է այն, ինչի համար էլ Փաշինյանի կողմից նշանակվել է այդ պաշտոնում. վարչական լծակների կիրառմամբ փորձում է ամբողջովին ՔՊ-ականացնել Վեդին և դրանով իսկ ապահովել ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը:
Դիցուք՝ ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 16 համայքների վարչական ղեկավարներ նշանակել։ Ընդ որում, նման որոշումներ ստորագրելու օրենքով վերապահված իրավունք Սարգսյանը չուներ, սակայն, ընտրություններին ընդառաջ անհրաժեշտ է ազատվել ոչ յուրային համայնքապետերից, ինչն էլ Սարգսյանն օրենքի խախտումով իրականացնում է:
Համացանցում երեկ լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ժամը 09։10-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ քաղաքացին մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային, ինչից հետո քաղաքացին, որը Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին է, իբր հարձակվել է ոստիկանների վրա։ Հիշեցնենք, Վեդիում հենց Անդրեասյանն էր հաղթել Սարգսյանին: Օրեր առաջ վերջինիս Գարիկ Սարգսյանը հեռացրեց Ուրցաձորի համայնքապետի պաշտոնից, իսկ այժմ էլ կալանավորվում է վերջինիս որդին, ըստ էության, Անդրեասյանի վրա ճնշում գործադրելու և պայքարից հրաժարվելու դրդելու նպատակով:
Ինչպես տեսնում ենք' Գարիկ Սարսգայնն անում է հնարավորն ու անհնարինը՝ փետրվարին կայանալիք ընտրություններին ՔՊ-ական կուռ շարքերով մասնակցելու համար և իրական տեռոր ու կադրային ջարդ է սկսել համայքնապետարանում՝ այդ ընթացում աչք փակելով օրենքի պահանջների վրա: Ինչպես երևում է՝ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը հեղափոխական պաշտոնյայի համար օրենքից էլ վեր է...