Մարտ ամսին Վեդիում կայանալիք ընտրություններին համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն անչափ լուրջ է մոտենում: Նա անգամ ուսանողների համար անվճար ավտոբուսներ է հատկացրել՝ չտեսնված շռայլություն հեղափոխական իշխանությունների կողմից: Դա էլ բավական չէր, Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երկու ամսից նոր սեյսմակայուն դպրոցի կառուցման համար մրցույթ կկազմակերպվի:
Այսինքն՝ ճիշտ և ճիշտ ընտրություններից հետո: Թե ինչ է սա նշանակում՝ դժվար չէ կռահել. Գարիկ Սարգսյանին օդի և ջրի պես անհրաժեշտ է հաղթել գալիք ընտրություններում, և նա արդեն իսկ լծվել է քարոզարշավի: Նա փորձում է տպավորություն ստեղծել, որ եթե Վեդիում իրեն չընտրեն՝ սեյսմակայուն դպրոց էլ չեն ստանա: Պարզ հաշվարկ՝ ՔՊ-ական ոճով:
Ի դեպ, դժվար է ասել, թե ինչն է խանգարել Գարիկ Սարգսյանին, շուրջ երեք տարի մարզպետի պաշտոնը զբաղեցնելով, ձեռնամուխ լինել հարազատ Վեդիում այդպիսի դպրոցի կառուցմանը. դպրոցի կարիքը չկա՞ր, թե ընտրություններում քվե հավաքելու...