ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:
Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 203 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզ: Հրում վարժությունում մարզիկը գրանցեց 234 կգ արդյունք: Երկրամարտի 437 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը:
Ռուբեն Ալեքսանյանը 192 կգ արդյունքով պոկում վարժությունում զբաղեցրեց 9-րդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը նախ բարձրացրեց 241 կգ ծանրաձողը, ապա մոտեցավ 246 կգ-ին, սակայն անհաջող: Մարզիկը վնասվածք ստացավ և երրորդ մոտեցումը չկատարեց' այս վարժությունում զբաղեցնելով 5-րդ տեղը: Երկամարտի 433 կգ արդյունքով Ալեքսանյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Լովչևը և ռեկորդ սահմանեց:
Քիչ անց պայքարի դուրս կգա Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):