Զավեն Անդրիասյանը երրորդն էր «Նեժմետդինովի գավաթի» խաղարկությունում:

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում երեկ երեկոյան ավարտվել է «Նեժմետդինովի գավաթ» անվանումը կրող օփեն մրցաշարը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին տուրում սև խաղաքարերով մրցել է ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Լինչևսկու հետ և պարտիան ավարտել խաղաղ արդյունքով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանը ներկայացնող շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 103 մասնակիցների մեջ գրավել երրորդ տեղը' արժանանալով բրոնզե մեդալի: