ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը, Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճել է բրոնզե մեդալ:
 
«Ե'վ որպես ՀԱՕԿ նախագահ, և' որպես հայր, հպարտ եմ հայտնել, որ որդիս՝ Հովհաննես Ծառուկյանը, Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճել է բրոնզե մեդալ:
Շնորհավորում եմ նաև առաջնությունում Հայաստանի պատիվը բարձր պահած մեր մյուս արժանավոր մարզիկներին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը: