Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Հովհաննիսյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Հաղթանակ է տոնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթել է Բելառուսի ներկայացուցչին: Ավելի վաղ հաղթանակ էր տոնել նաև Նարեկ Մանասյանը:
Բռնցքամարտիկները հաջորդ մենամարտերը կանցկացնեն մարտի 20-ին: