Հունգարիայի Կապոսվար քաղաքում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 46 կգ քաշային Արթուր Շախպազյանն ու 48 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ: Շախպազյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին, իսկ Հակոբյանն առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտություն են կրել: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: