Վենեսուելայում մեկնարկել է APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում է նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այսօր հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ' քառորդ եզրափակչում առավելության հասնելով Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում հաղթելու դեպքում մեր մարզիկը ձեռք կբերի Օլիմպիական խաղերի ուղեգիր, որը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար կլինի 5-րդը: Կիսաեզրափակչի մենամարտը Բաչկովը կանցկացնի հուլիսի 7-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: