Համաշխարհային Ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ մեդալն է նվաճել:

 

Նեապոլ քաղաքում ընթացող խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

 

Մինչ այս Ունիվերսիադայում Հայաստանը նվաճել էր միայն մեկ մեդալ: Ոսկե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: