Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի 10 ներկայացուցիչներից մեծահասակների 67,5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82,5 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գևորգ Ալեքսանյանը (110 կգ): Վերջինս Եվրոպայի ևս 2 ռեկորդ է սահմանել:
Պատանիների մրցաշարում առաջին տեղը գրավել են Լևիկ Հակոբյանը (52 կգ) և Նարեկ Թամրազյանը (67,5 կգ):
Մրցաշարին մասնակցել է 14 երկրի 460 մարզիկ: