Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մրցումներն անցկացվել են պատանիների (Մ 18 տարեկան) եւ մեծահասակների տարիքային խմբերում: Երկու խմբերի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրների միջեւ թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերին:
Հայաստանից մրցումներին մասնակցել են ընդամենը 9 մարզիկներ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում:
Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում:
Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր):
Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) եւ Նարբե Հակոբյանը (օղակներ):
Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը: