Կարևորը՝ ես ու մարզիչներս գոհ ենք: Դա ավելի ոգևորող է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: 

Ռումինական Կլյուժ քաղաքում անցկացվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ Մերդինյանը նվաճեց բրոնզե մեդալ: Խոսելով իր ելույթի մասին, մարզիկն ասաց.

«Ինչ կարողանում էի, դա եմ արել: Կարևորը՝ ես ու մարզիչներս գոհ ենք: Դա ավելի ոգևորող է: Վնասվածքներս արդեն վերականգնվում են: Աշխարհի առաջնությունից առաջ կբարդացնեմ վարժությունս, որպեսզի կարողանամ աշխարհի առաջնությունում մեդալ նվաճել: Ուրախ եմ. թեկուզ բրոնզե մեդալ նվաճեցի, բայց Եվրոպայի առաջնությունից հետո կարողացա լավագույն եռյակում լինել:

Հիմա ավելի վստահ եմ ուժերիս վրա: Չնայած անգլիացիների չկային, բայց մրցակցությունը մեծ էր. հունգարացի օլիմպիական չեմպիոնը կար: Անգլիացիների բացակայության առավելությունը չզգացի: Ավելի բարդ և լարված էր, որովհետև մրցակիցների մեծամասնությունը կատարեցին իրենց վարժությունները:

Խոսելով Արթուր Թովմասյանի մասին, Մերդինյանն ասաց.

«Կարծում եմ՝ Արթուրի մոտ լարվածություն  կար, հավանաբար՝ վերջին պահին մտածեց՝ «արագ վարժությունս վերջացնեմ» և սխալվեց: Պետք է մի փոքր սառնասիրտ լինես: Օրինակ, եթե ինձ մոտ լարվածությունը շատ եղավ, չեմ կարող վարժությունս ավարտին հասցնել: Պետք է չշտապես»: