Այս օրերին ընթանում է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց +75 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:
- Ինչպե՞ս կգնահատեք մրցակցությունը, արդյոք բա՞րդ էր Հայաստանի չեմպիոն դառնալը:
- Ասեմ, որ հաճելի է կրկին Հայաստանի չեմպիոնուհի դառնալը: Մրցակցությունն այնքան էլ բարդ չէր: Դժվարությունն այն էր, որ տրված էր վեց մոտեցում կատարել, և դա ինձ հաջողվեց:
- Արդյոք այս չեմպիոնությունը վկայո՞ւմ է այն մասին, որ Խուրշուդյանը լավագույն մարզավիճակում է:
- Ուրախ եմ, որ անցյալ տարվա համեմատ մարզավիճակս բարելավել եմ: Հուսով եմ, որ էլի կբարելավեմ մինչ Եվրոպայի առաջնությունը:
- Պարզ է, որ Եվրոպայի առաջնությունում հայ մարզասերները Ձեզանից մեդալի ակնկալիք են ունենալու. ին՞չ սպասումներով եք մեկնելու Նորվեգիա:
- Հույս ունեմ, որ մարզավիճակովս պայմանավորված` կկարողանամ մեդալի համար պայքարել: Մի խոսքով` ամեն ինչ կանեմ մեդալ նվաճելու համար:
Վերջում չեմպիոնուհին հավելեց, որ մասնակցելու է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու ապրիլի 8-16-ը Նորվեգիայում:
Զրուցեց Լիանա Թորոսյանը