Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Երրորդ տեղի համար պայքարում մարզիկը պարտության մատնեց ռումինացի Անդրեյ Դյուկովին՝ 3:1: