awf.am  Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի ունեցող մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների առաջնության մրցումային երկրորդ օրը շատ հաջող էր հայ ծանրորդների համար: Մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը: Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային:

Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն:

Մինչև 15 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում չեմպիոնի կոչմանը երկամարտի 211 (94+117) կգ-ով արժանացավ քասախցի Արմեն Գրիգորյանը: Իսկ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) կգ-ով արժանացավ արծաթե մեդալի:

Ռաֆիկը հրումում նվաճեց ոսկե մեդալ: Այս քաշային կարգում երրորդ տեղը գրավեց վրացի Արչիլ Մալակմաձեն 203 (93+110), տեղեկացնում է ծանրամարտի ֆեդերացիան: