Հայ ծանրորդ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը' ցույց տալով 315 կգ արդյունք երկամարտում:

Ավետիսյանը հրում վարժությունում 140 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ պոկում վարժությունում 175 կգ արդյունքով 2-րդ տեղում է: Մինչ այդ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արդեն նվաճել էր բրոնզե մեդալ:

56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 256 կգ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի:

Ապրիլի 8-ին մրցահարթակ դուրս կգան ոսկե մեդալի մեր գլխավոր հավակնորդները' Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոններ 77 կգ քաշայիններ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը և Առաքել Միրզոյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: