Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլայնված կազմով:
Տղամարդկանց պայքարում կմրցեն Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ֆառիկ Հարությունյանը (81), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գապասրյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (109+), Գոռ Մինասյանը (109+) և Վարազդատ Լալայանը (109+):
Կանանց պայքարում մեդալների համար կպայքարեն` Իզաբելլա Յալյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (87+):
Հավաքական թիմերի կազմերը կարող են դեռ փոփոխվել:
Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի վրացական Բաթումի քաղաքում: Այն կմեկնարկի ապրիլի 6-ին և կեզրափակվի ապրիլի 13-ին: