Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվելու է թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական (Մ 17) առաջնությունը:
Եվրոպայի առաջնությունում ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով. Լևոն Գասպարյան (48 կգ), Բաբկեն Սարգսյան (51 կգ), Սուրեն Այդինյան (55 կգ), Ռոման Հայրապետով (59 կգ), Ալբերտ Հովհաննիսյան (63 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ), Նարեկ Հովհաննիսյան (73 կգ): Հավաքականը ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնելու հոկտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ երիտասարդ մարզիկները իրենց վերջին մարզումներն են անցկացնում «Դինամո» մարզադահլիճում: