Այս օրերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է 9 մարզիկով: Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տոնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը: Ալեն Դանիելյանը հաղթել է բելառուս Ուլազբիսյաու Կալյանցին, Սպարտակ Թամարյանը Բելգիան ներկայացնող Լուկա Աստրոինոյին, Արարատ Գյուլբանգյանը ֆին Մուհամադ Աբդիրոսոյին, իսկ Սերյոժա Հակոբյանը լատվիացի Առնոլդաս Տարասկուվեչուսին: Ցավոք 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը և 75 կգ քաշային Արմեն Մինասյանը չեն կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը: Այսօր իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Սպարտակ Թամարյանը և Արարատ Գյուլբանգյանը: Ռինգ դուրս կգա նաև 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը: