Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Վրաստանի թիմին:
Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեցին, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ընտրանին, որը 2:2 հաշվով ավարտեց վերջին տուրի հանդիպումը:
Հայաստանի ընտրանին իր ակտիվում ունի 13 միավոր: