Վրաստանի Չաքվի քաղաքում ընթանում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը:
Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գևորգյանը:
Մկրտչյանը և Կուրսովան ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայրապետյանը, Գաբոյանը, Ղուկասյանը պարտություն են կրել:
Նշենք, որ մրցաշարը կավարտվի մայիսի 30-ին: