Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վարկանիշային առաջատար Գաբրիել Սարգսյանը երկրորդ տուրում հաղթեց իսրայելցի Յայիր Պարկխովին:

Սարգսյանն երկու հաղթանակից հետո առաջատարն է։ Երկրորդ հաղթանակները տարան նաև Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2686) ոչ ոքի խաղաց իսպանացի Ռոդրիգես Կաստելանոսի հետ և ունի 1,5 միավոր։