armnoc.am  Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ են մտել ջրացատկորրդները: Հայաստանի հավաքականի անդամ Լև Սարգսյանը աշտարակացատկի որակավորման փուլում, հավաքելով 367.05 միավոր, զբաղեցրեց 9-րրդ հորիզոնականը և մտավ եզրափակիչ, որտեղ հայ մարզիկը բարելավեց միավորները՝ վաստակելով 432.75 միավոր զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Այս մրցաձևում մասնակցում էին 12 մարզիկներ, իսկ հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թոմաս Դալեյը (570.50):