Ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը ապրիլի 29-ից Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
«Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ձյուդոիստները հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ միջազգային մարզումային ճամբարի են մասնակցել Հունգարիայի Տատա առողջարանային քաղաքում, իսկ նախքան մարզումային ճամբարը հավաք են անցկացրել Վրաստանում:
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին: