Հայաստանի ձյուդոիստները կմասնակցեն ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը Եվրոպայի առաջնության մրցագորգ դուրս եկող թիմի կազմում ընդգրկել է 60կգ քաշային Հովհաննես Դավթյանին, 81կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանին և Ռաֆայել Դավթյանին և 52կգ քաշային Ժաննա Ստանկևիչին, ով կմասնակցի կանանց մրցաշարին:
Հայաստանի թիմի մարզիչները հայտավորել են միայն այն 4 ձյուդոիստներին, որոնք ներկա պահին ի վիճակի են պայքարել արժանի տեղերի համար: