ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներից պայքարի են դուրս եկել 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը:
Պոկում վարժությունն արդեն ավարտված է: Մասնակիցների մեջ ամենաերիտասարդը' Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզ:
Մարզիկը 167 կգ արդյունքով այս վարժությունում զբաղեցրեց երրորդ տեղը:
Տիգրան Մարտիրոսյանը 163 կգ ծանրաձողի բարձրացման երեք փորձն էլ ձախողեց:
Մարզիկները այժմ կսկսեն պայքարը հրում վարժությունում: