ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում շարունակվում է նոյեմբերի 20-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը:
«B» խմբում հանդես եկող մարզուհին գրանցեց երկամարտի՝ 170 կգ (76 + 94) արդյունք և զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը:
Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ):