Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկած 77 կգ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում փոքր բրոնզ նվաճելուց հետո (167 կգ), մոտ էր երկամարդում մեդալ նվաճելուն:
Երիտասարդ հայ ծանրորդը, սակայն հրում վարժությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը' երկրորդ փորձից բարձրացնելով 191 կգ, ապա 196 կգ ծանրաձողը:
Երկամարտում գրանցած 363 կգ արդյուքով Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը, չեմպիոն դարձավ Ղազախստանի մարզիկը:
Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում ծանրաձողի բարձրացման երեք փորձն էլ ձախողեց և զրո ստացավ: