Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչ 77կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:

Հայ մարզիկը C խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ գրանցելով երկամարտի 320կգ արդյունք: Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 140կգ, իսկ հրում վարժությունում՝ 180կգ արդյունք: