Ալմաթիում այսօր ծանրամարտի աշխարհի առաջնության խաղային վերջին օրն է:

Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 243կգ արդյունքով զբաղեցրեց 15-րդ տեղը:

+75կգ քաշայինների պայքարում, Խուրշուդյանը պոկում վարժությունում գրանցեց 107կգ արդյունք, հրում վարժությունում՝ 136կգ:

Նշենք, որ +105կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը միավոր չվաստակեց պոկում վարժությունում և չշարունակեց պայքարը: