Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր կանանց պայքարում դուրս եկան +75 կգ քաշային կանայք:

Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը' բարձրացնելով 232 կգ:

Ոսկե մեդալը բաժին ընկավ Տատյանա Կաշիրինային, արծաթը' Յուլիա Կոնովալովային, բրոնզը' Անդրեա Անաանեիին: