ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը:
69 կգ քաշայինների պայքարում հայ մարզիկը գրանցեց երկամարտի 317 կգ արդյունքը:
Ավետիսյանը պոկում վարժությունում գրանցեց 140 կգ արդյունք, հրում վարժությունում' 177 կգ:
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը: