Ամերիկայի Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում շարունակվում է նոյեմբերի 20-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից այսօր մրցահարթակ դուրս եկավ 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:
«B» խմբում հանդես եկող մարզուհին գրանցեց երկամարտի՝ 201 կգ (89+112) արդյունք և զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: