Հայաստանը ներկայացնող դաղստանցի Մուսա Մուրթազալիևը բրոնզե մեդալակիր դարձավ: Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը իր երկրորդ բրոնզը նվաճեց:

86 կգ քաշայինների կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Իռլանդաիայի ներկայացուցչին' Ալեքսանդր Դոլին: