Հյուսթոնում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի տղամարդանց հավաքականի ներկայացուցիչ 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցած 402 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:
Պոկում վարժությունում 186կգ արդյունքով Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում գրանցեց 216 կգ արդյունք:
Չեմպիոն դարձավ Ղազախստանի մարզիկը:
Մրցումային վերջին օրը մերոնցից պայքարի դուրս կգան Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: