Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ Մ105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Հայ մարզիկը երկամարտում գրանցած 397 կգ-ով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում ծանրորդը գրանցեց 181 կգ արդյունքը, հրում վարժությունում՝ 216:
Նշենք, որ այսօր կանանց պայքարում իր ուժերը կչափի Հռիփսիմե Խուրշուդյանը: