Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները շարունակում են իրենց ելույթները՝ Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարի դուրս եկավ 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 184 կգ ծանրաձողը, հաջորդ երկու մոտեցումներում մարզիկը չկարողացավ բարձրացնել 190 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկի:

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 220 կգ ծանրաձողը, ապա գլխավերևում պահեց 230 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկի:

Երկամարտի 414 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ: