Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի 2015 թվականի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը 77 կգ քաշային կարգում ներկայացնում էին Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

 

Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը' նվաճելով փոքր ոսկին: Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ:

 

Հրումում Անդրանիկ Կարապետյանը 186 կգ բարձրացրեց, իսկ Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց, իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, որը ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին: Վերջնարդյունքով Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալին արժանացավ: