Նորվեգիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: A խումբում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկան 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը:
Կարապետյանը հրում վարժությունում գրանցեց 170 կգ արդյունք և նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Տիգրան Մարտիրոսյանը հրում վարժությունում գրանցեց 160 կգ և ստացավ փոքր արծաթե մեդալ:
Մեր մարզիկները հիանալի արդյունք գրանցեցին նաև պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահեց 197 կգ ծանրաձողը, Մարտիրոսյանը' 192 կգ: Պոկում վարժությունում մերոնք նվաճեցին համապատասխանաբար փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալ:
Երկամարտի 367 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը 352 կգ արդյունքով' փոխչեմպիոն: